Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները. Արմեն Սարգսյան

Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար։ Այս մասին նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:

«Մեր կյանքը 30, 40, 50 տարի առաջ, կարելի է ասել, սև էր՝ ածուխի, հետագայում նաև՝ նավթի այրման հետևանքով: Այսօր այն մի փոքր ավելի մոխրագույն է դարձել, քանի որ սկսել ենք օգտագործել արևի, քամու էներգիան, ավելի շատ գազ ենք այրում, քան նավթ: Սակայն մեր նպատակն է դառնալ կանաչ: Սևից դեպի կանաչ անցում կատարելու համար մեզ ժամանակ և մեծ ջանքեր են հարկավոր:

Եթե Հայաստանը փոքր երկիր է և կլիմայի հետ կապված մեծ խնդիրներ չունի, կա նաև մեծ երկիր, որն ածուխ է այրում, և այդ երկրին ժամանակ է հարկավոր՝ այն արևի էներգիայի փոխակերպելու համար: Ես այդ երկրին ասում եմ՝ քեզ 100 միլիոն դոլար պարտք ունեմ, կարող եմ առաջարկել, որ այդ գումարը քեզ վերադարձնելու փոխարեն ծառեր տնկեմ, կամ կանաչ գործունեություն ծավալեմ և այդ կերպ վճարեմ իմ պարտքը:

Խնդիրն առաջացել է արդյունաբերական և տեխնոլոգիական մեծ զարգացման հետևանքով, և լուծումն էլ պետք է գտնվի դրանց կիրառման և բաց քաղաքականություն վարելու միջոցով: Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին, մեր բիզնեսին, որ մեր երեխաների համար մենք ցանկանում ենք կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնել:

Եկեք շատ պրագմատիկ լինենք՝ այս աշխարհը կայուն դարձնելու համար»,- նշել է Արմեն Սարգսյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է.ՊԵԿ

Հաջորդը

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի. ԱՀ ԱԱԾ

Առնչվող նյութեր

Արցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում…
Դիտել

Թշնամու ԱԹՍ-ի մուտքը ՀՀ տարածք կասեցվել է

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային…
Դիտել

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի գերիների հերթական խումբը. Արարատ Միրզոյան

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share