ՊՆ-ում հանդիպել են դեսպանությունների ռազմական կցորդների հետ

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիներն այսօր պարբերաբար կրակել են Երասխի դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական…
Դիտել

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա. Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ երեկ հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share