Պուտինն ու Ալիեւը խոսել են Ղարաբաղի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը նշել է նաեւ, որ ձեռք են բերվել  պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղում առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ:

Պուտինի խոսքով` կան նաև վեճեր, սակայն Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա:

«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից: Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը զարգանա խաղաղ միջոցներով, խաղաղ ճանապարհով, և որպեսզի մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ասել է Պուտինը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ

Հաջորդը

28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share