«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ

Ճիշտ չէր լինի Հայաստանը հրաժարվեր միջազգային գործընկերներին հյուրընկալելու հնարավորությունից այն պատճառով միայն, որ կազմում կան նաեւ պատվիրակներ Ադրբեջանից: Այս մասին այօսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը մանրամասներ է հայտնել Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի օրակարգային հարցերի, քննարկումների եւ ներկայացված դիրքորոշումների վերաբերյալ: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ԵԽ անդամ, Էստոնիայի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Պատվիրակն այսօր եւս մեկ անգամ վերահաստատել է, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, եւ ԼՂ հակամարտությունը դեռեւս պետք է ստանա ամբողջական, համապարփակ եւ բանակցված խաղաղ լուծում:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Մարինա Կարապետյանից փորձել են պարզել, թե ԽՎ-ի բյուրոյի նիստում ի՞նչ հարց է քննարկվել, հանձնաժողովների նիստերում բարձրացվե՞լ է արդյոք Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցը, քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, անդրադարձ եղե՞լ է Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստի օրակարգում ներառվել է Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող թեման, որի շրջանակում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը հակամարտության վերջնական խաղաղ լուծման հասնելու վերաբերյալ շեշտադրումներ է արել, Եվրոպական խորհրդարանի գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել այդ օրակարգին: Նշվել է, որ առանձին բանաձեւի կամ նախագծի ընդունում նիստի ձեւաչափը չի նախատեսում:

Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են հումանիտար հարցերի, մասնավորապես ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին: Իսկ ադրբեջանցի պատվիրակներն ինչպե՞ս են արձագանքել դրան` հարցին ի պատասխան` Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջիններս տարանջատում են պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերության մեջ ընկած անձանց: Նրա խոսքով` հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում: Եւ գերիների ու պահվող անձանց վերադարձի վերաբերյալ եռակողմ ստորագրված փաստաթուղթը, եւ միջազգային հումանիտար իրավունքը պահանջում են բոլոր անձանց վերադարձ` անկախ նրանց գերության մեջ ընկնելու ժամկետներից:

Անդրադարձ է եղել նախօրեին կայացած Բյուրոյի նիստին: Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ընդունված հայտարարությանն ինքը կողմ չի քվեարկել: Հայտարարության բովանդակությունն այսօր կխմբագրվի Բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից եւ կհրապարակվի: «Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն իմ պատասխանատվությունն ու առաջնահերթությունն է: Դա է եղել իմ մղումների եւ քվեարկության հիմքում»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ հայտարարություններին` Մարիա Կարապետյանը նշել է, որ արդեն տեւական ժամանակ է Հայաստանը խոսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, ինչի վերաբերյալ պարբերաբար ուղերձներ լսում ենք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: «Սակայն, կարեւոր է շեշտել, որ գործողությունները եւ խոսքերը պետք է համապատասխանեն»: Նա հավելել է, որ մեր եւ միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձեւաչափը, որտեղ խաղաղության համաձայնագիրը կարող է քննարկվել` միանշանակ կողմ լինելով Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը:

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից` Մարիա Կարապետյանը շեշտել է. «Հույս ունեմ, որ խաղաղությունը կպահպանվի, երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 

Հաջորդը

Պուտինն ու Ալիեւը խոսել են Ղարաբաղի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի…
Դիտել

Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ…
Դիտել

Նոր օրենքը սպառնալիք է Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում շրջանառվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը և այն վտանգավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share