Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեղախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հաջորդը

Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման…
Դիտել

ԵՄ-ն լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ…
Դիտել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share