Ռազմական կցորդներին ներկայացվել է ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:

Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի հետ

Հաջորդը

Ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հունիսի 27-ի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի…
Դիտել

Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի

Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կետրին Կոլոննան՝ ի պատասխան հարցին,…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share