Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խթանման ուղղությամբ քայլերի իրականացման պատրաստակամությունը, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի, երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ միջոցով։

Զրուցակիցները երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև աշխատանքների ակտիվացման նշանակությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ս.թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտման հրամայականը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ներքաղաքական իրավիճակը Արցախում շատ լարված է. Արթուր Օսիպյան (տեսանյութ)

Հաջորդը

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն առայժմ մեր օրակարգում չէ․ ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են.ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելի մոտակայքում, Շիրակի մարզի Աշոցքի և…
Դիտել

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի…
Դիտել

Մինչեւ ապրիլի 5-ը Արցախում պատրաստ կլինեն ռուս խաղաղապահների շարժական նոր ավանները

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, բացի այդ զորախմբի համար շարժական…
Դիտել

Արցախից այսօր երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share