ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն առայժմ մեր օրակարգում չէ․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ 

«Գիտեք, լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել՝ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն»,- ասել է նա։ 

Ըստ Հովհաննիսյանի, տարբեր հարցերի շուրջ աշխատանքային կարգով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր օրակարգում կա՞՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահի հետ

Հաջորդը

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը․ ԱՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի…
Դիտել

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կառուցողական միջնորդությանը.Զախարովա

«Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը»․ այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում…
Դիտել

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ «Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share