Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարա­րականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիք­ների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ու ԱՄՆ պետքարտուղար հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ անկախ պատգամավորներն Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծ են մշակել (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծ են մշակել։ Նախագիծն այս պահին կառավարությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share