ՌԴ նախագահից որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Հայկական խաչմերուկ» ծրագրին՝ որոշ մանրամասներ հայտնելով. «Եթե այն, ինչ երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ երկաթուղիների վերականգնման ոլորտում, մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»:

Փաշինյանն ուրախալի համարեց նման հնարավորութուններ ունենալը. «Այս ծրագրի առնչությամբ, համոզված եմ, միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետևյալի մասին է. ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է, բայց էլի եմ ասում՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությամբ կիսվել ու ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,- նշեց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Հաջորդը

12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում

Առնչվող նյութեր
Դիտել

Երեւանում կայացել Արա Այվազյանի եւ Դավիդ Զալկալիանիի հանդիպումը

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի…
Դիտել

Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share