ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական խմբերի ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում ՌԴ Բելգորոդի շրջանի տարածք ներխուժած ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչներ ոչնչացվել են ավիացիայի, հրետանու և ռուսական ստորաբաժանումների կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ներխուժողներից մի քանիսը հետ են մղվել Ուկրաինայի տարածք և ոչնչացվել այնտեղ։

«Մնացած ազգայնականները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանց ուղղությամբ շարունակել են կրակ վարել, մինչև նրանք ամբողջությամբ չեզոքացվել են: Ոչնչացվել են ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչներ, 4 զրահապատ մարտական ​​մեքենա և 5 պիկապ», – հավելել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ներխուժմանը նախորդել էին «Կոզինկա» միջազգային անցակետի, ինչպես նաև Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի մի շարք այլ քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ գնդակոծությունները:

Ըստ Կոնաշենկովի՝ «ուկրաինական ազգայնական կազմավորման ստորաբաժանումը» Ռուսաստանի տարածք է ներխուժել մայիսի 22-ին: Մարզում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Գրայվորոնսկի շրջանի տարհանված բնակիչներին հորդորել էր առայժմ չվերադառնալ իրենց տներ:

Ուկրաինական լրատվամիջոցներն, անդրադառնալով Բելգորոդում տիրող իրավիճակին, նշում են, որ մարզի տարածք են ներխուժել ՌԴ վարչակարգին դեմ հանդես եկող ռուսաստանցի պարտիզանները:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի

Հաջորդը

Դրական հանդիպումներ Երևանում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Լոնդոնում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Անհայտ արմատական ​​կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։  Կրոնական խմբերը ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի…
Դիտել

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված «Եվրոպական Միության և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի…
Դիտել

Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share