«Զանգեզուրի միջանցքը» ռուսական օդանցք

Ուշադիր նայեք Ռուսաստանի քարտեզին։ Այդ երկրին բոլոր կողմերից փակել են։ Դեպի արևմուտք ուղիներ չունի, նույնիսկ եթե եվրոպական որոշ երկրներ ցանկանան Ռուսաստանի հետ կապ հաստատել, ապա ռուսներին դա չի հաջողվի՝ Ուկրաինան փակ է, Բելառուսը փակ է, Մերձբալթյան ուղղությունը փակ է։ Վրաստանը փակ է։ Թեպետ երեկ Պուտինը փորձեց շոյել Թբիլիսիի գլուխը՝ վերացնելով օդային և վիզային արգելքը, միևնույնն է՝ չեմ կարծում, որ Վրաստանը կուլ կտա Կրեմլի կուտը։ Արևմուտքից Վրաստանին արդեն զգուշացրել են, որ Պուտինի այդ որոշումից հանկարծ շատ չոգևորվեն։ Ռուսաստանի կապը Եվրոպայի հետ ապահովելու միակ ճանապարհն Ադրբեջանն է, որտեղից էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ռուսական էներգետիկ և տրանսպորտային ուղիները կկպնեն Թուրքիային։ Իսկ Ադրբեջանը Թուրքիային կապող միակ կարճ ճանապարհը «Զանգեզուրի միջանցքն» է։ Հետևաբար, «Զանգեզուրի միջանցք» կոչվող օպերացիայի միակ շահառուն Ռուսաստան է։ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային օդանցքն է։ Այդ միջանցքը նույնիսկ Ադրբեջանի համար  երկրորդական նշանակություն ունի։ Իսկ միջանցքը ստանալու համար Հայաստանին պետք է միշտ սադրել, բայց ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի ձեռքով։

Բնականաբար, տարածաշրջանի հաշվով իր շահերն ունի նաև արևմուտքը։ Սակայն, այս պահին արևմուտքին շահեկան է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները գտնվեն Հայաստանի տիրապետության տակ։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկայում հանդիպելու են Բրյուսելում։ Մոսկվային այս փուլում պետք է ամեն գնով տապալել բրյուսելյան հանդիպումը, սկսվեց Սոթքից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են, որ Հայաստանը կընդունի մեկնած ձեռքը. Թուրքիայի ՊՆ

Հաջորդը

Ո՞րն է Ադրբեջանի նպատակը․ Արմեն Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ 2023թ․ Եվրոպայի…
Դիտել

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի երկխոսություն համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի և Ասկերանի ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցումը…
Դիտել

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարությունը

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share