«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

Մադրիդի «Ռեալ»-ն անդրադարձել է Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն ունենալու մասին լուրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական Sport-express-ի հարցին ի պատասխան «Ռեալ»-ի մամուլի ծառայությունից նշել են, որ ակումբը սովորաբար այդպիսի տեղեկությունները չի հանրայնացնում: «Բայց մեզ ոչինչ հայտնի չէ Զախարյանի տրանսֆերի նկատմամբ «Ռեալ»-ի հետաքրքրված լինելու մասին»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ բացի «Չելսի»-ից, Արսեն Զախարյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:

Լոնդոնի «Չելսի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախարյանի տրանսֆերը գնելու ցանկություն էր հայտնել և աշխատում էր այդ ուղղությամբ, սակայն գործարքը չկայացավ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով հնարավոր չէր եղել տրանսֆերի համար նախատեսված գումարը փոխանցել «Դինամո»-ին: Կողմերը հույս են հայտնել, որ կկարողանան գործարքը իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Հաջորդը

«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Առնչվող նյութեր
Դիտել

Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա…
Դիտել

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share