Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք մխրճվել են. Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի նախկին մարզպետ, նախկին զինվորական Մելքսեթ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե ինքը ոչ մի կուսակցության անդամ չի եղել, այլ իր առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է. «Ես իմ պետության, իմ ժողովրդի, իմ սահմանի կողքին եմ: Խի՞ եք պառակտում ժողովրդին: Ես ոչ մեկի կողմից չեմ: Ես գնացել եմ մարզպետի պաշտոնի, հրամանատարները հավաքվել ասել են՝ եթե դու ես գնում, ամեն մեկս 200 հոգի վերցնում ենք գանք Սյունիքը փրկենք: Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահման, նոր ինժեներական աշխատանք ես եմ կատարել: Սև լիճը բանակի խնդիրն է, ես հարավային մասի հարցն էի լուծում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, քանի մետր են հետ գնացել այդ հատվածում, Մելիքսեթ Պողոսյանը մանրամասնել է. «5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, իրենք մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:

Ըստ Պողոսյանի, այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում. «Մեր կողմը և իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ ներկա գտնվելու մայիսի 9-ի միջոցառումներին

Հաջորդը

Ուկրաինայում մայիսի 9-ը կնշվի որպես Եվրոպայի օր

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է…
Դիտել

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share