Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում․ Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ:

«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված՝ ՀՀ վարչապետի այցի ընթացքում: Պեկովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ֆոնին Պուտինի շփումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն համաձայնել է Բրյուսելի հանդիպմանը

Հաջորդը

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես…
Դիտել

Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին

ՌԴ ԱԳ նախարարությունը արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Հիշեցնենք՝ Հովհաննիսյանն այսօր անդրադարձել էր ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share