Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում․ Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ:

«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված՝ ՀՀ վարչապետի այցի ընթացքում: Պեկովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ֆոնին Պուտինի շփումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն համաձայնել է Բրյուսելի հանդիպմանը

Հաջորդը

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը կորոշի՝ ինչպես և երբ կպատասխանի Իսրայելին. Քանանի

Իրանը, իրեն վերապահելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը որոշում կկայացնի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակի վերաբերյալ․ այս մասին…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալին

Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Զրուցակիցները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share