Ռուսաստանը փակում է երկինքը 36 երկրի համար

Ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, Ռուսաստանում որոշում է կայացրել փակել օդային տարածքը 36 երկրի ավիափոխադրողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումը տեղադրված է

«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում է 36 երկրների ավիափոխադրողների կողմից թռիչքների իրականացումը»,- ասվում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսավիացիա) պաշտոնական հայտարարությունում:

Նշված երկրների ցանկում են Ավստրիան, Ալբանիան, Անգիլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Ջերսին, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:

Այսպես ասած սեւ ցուցակում հայտնված երկրներից թռիչքներ կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի հատուկ թույլտվությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խարկովը ռմբահարվել է չկառավարվող ФАБ-500М ռումբերով

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի…
Դիտել

Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը։ «Հարգելի քաղաքացիներ,այսօր առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share