Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», – Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:

Ըստ վարչապետի շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն:

Փաշինյանն ասաց, թե ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից:

«Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի ու ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա», – ասաց ՀՀ վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հռոմի Պապն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

Հաջորդը

Կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը. Նորիկ Նորիկյան

2018թ. շռնդալից հաջողությամբ իշխանության հասած քաղաքական ուժը չկարողացավ ջարդել օլիգարխիայի ողնաշարը և ամբողջությամբ վերացնել այն: Այս մասին «ֆեյսբուքում»…
Դիտել

ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և…
Դիտել

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ, շրջել է քաղաքում, այցելել դիրքեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share