Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը. Նորիկ Նորիկյան

2018թ. շռնդալից հաջողությամբ իշխանության հասած քաղաքական ուժը չկարողացավ ջարդել օլիգարխիայի ողնաշարը և ամբողջությամբ վերացնել այն: Այս մասին «ֆեյսբուքում» գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը։

«Խորքային առումով թեկուզ մեկ ոլորտում չիրականացվեց համակարգային որևէ փոփոխություն, որի արդյունքները տեսանելի կլինեին հասարակության և պիտանի՝ պետության համար:

Ակնհայտ է, որ ոչ միայն չփոխվեց պետության որակը, այլև պետական կառավարման համակարգի արդյունավետության ցածր մակարդակն առանձին ոլորտներում ներկայումս աչք է շլացնում:

Ըստ էության, մենք դոփում ենք նույն տեղում, և ցանկացած համակարգային փոփոխություն պետք է սկսել 2018 թվականից:

Մենք երկուսուկես տարի կորցրեցինք, ինչը քիչ ժամանակ չէր որակապես այլ հանրային միջավայր ստեղծելու համար:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը:

Ոնց հասկանում եմ՝ իրենք միմյանց լավ են ճանաչում, ուրեմն թող իրենք էլ լուծեն իրար միջև եղած կռիվը, իսկ Հայաստանին առաջ շարժվել է պետք:

Մենք պետք է որակապես նոր պետություն ստեղծենք, ստեղծենք արդար հասարակություն ու իրապես արդար Հայաստան:

Ստեղծելո՛ւ ենք»,- գրել է Նորիկ Նորիկյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

Հաջորդը

Դրամը որոշակիորեն արժեվորվել է.ԿԲ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց…
Դիտել

Դեռ փաստ չէ, որ ստորագրելու ենք. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը։ «Նախ, դեռ փաստ չէ, որ ստորագրելու…
Դիտել

ՊԲ-ն հրապարակել է եւս 192 զոհված զինծառայողի անուն

Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 192 զինծառայողի անուն։ Մարտի 22-ի դրությամբ ՊԲ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share