Սա պայքար է սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝  ամենակարևոր իրավունքի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:

«Մենք 32-րդ օրն է՝ շրջափակման մեջ ենք: Դա նշանակում է, որ մենք ունենք խնդիրներ՝  պարենային ապրանքների հետ կապված, ենթակառուցվածքների հետ կապված, բժշկության հետ կապված և այլն: Մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ պետնախարարն ասաց, որ նրանք պարզապես չեն ուզում իրականությունն ընդունել: Ադրբեջանական կողմի հաշվարկներով այս 1 ամսվա մեջ միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում: Այսպիսով՝ ադրբեջանական կողմն էլ իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա:  Վարդանյանը նշեց մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով կան անջատված ընտանիքներ: Խնդիրներն ամենուր են:

«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղն ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- ասաց պետնախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մեր զինվորականներին հանելու կոչ անողները ավանտյուրիստներ են». Զախարովա

Հաջորդը

Կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ․ Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը մսի շուկայում

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ։ 2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած…
Դիտել

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են անքակտելի կապերի վրա. Ռաիսի

Իրանի նախագահ, այաթոլլահ Էբրահիմ Ռաիսին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության…
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում․ Արման Թաթոյանը

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share