Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ մեկնարկից ի վեր հայկական կողմը շատ կառուցողական է եղել և ցուցաբերել է հարաբերություններն արագ կարգավորելու կամք։ Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ինչպես նշեց Ռուբինյանը՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, և դա տեսանելի է։

Հարցին, թե արդյո՞ք հարաբերությունների կարգավորման նախնական ոգևորվածությունը թուրքական կողմի մոտ նվազում է, Ռուբինյանն ասաց, որ չի կարծում, թե մեծ հիասթափություն կա, գործընթաց է, որը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դեռ կարող է տալ։

Ինչ վերաբերում է թուրքական կողմի հայտարարություններին՝ Ռուբինյանը տարօրինակ է համարում որոշ պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենց գործողությունները Ադրբեջանի հետ են համաձայնեցնում։ Հարցին, թե հանդիպումների մթնոլորտն ինչպիսին է, ինչպես է Քըլըչը տրամադրված, Ռուբինյանն ասաց՝ կարևոր է, թե ինչ է մտածում բանակցող երկիրը, ոչ թե ներկայացուցիչը։

Նշենք, որ վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում տեղի կունենա բանագնացների չորրորդ հանդիպումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրիգորյան

Հաջորդը

ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե ինչու է չեղարկվել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

Կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ ավարտել բոլոր գերիների ու ձերբակալվածների փոխանակման գործընթացը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել…
Դիտել

Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են. Արման Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին նշել է նախկին…
Դիտել

Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

 Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի…
Դիտել

«ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորման գործընթացին». ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share