ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում եւ մի քանի մարզերում

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգությանտեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում (Երևանում` 15, Արարատ՝ 8, Վայոց Ձոր՝ 4, Գեղարունիք՝ 3):

Սննդի շղթայի 2 կազմակերպությունում` Երևանում և Արարատում, հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ

Հաջորդը

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…
Դիտել

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share