Սյունիքը չպետք է դատարկվի․ մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։

Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս ծանր օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ եթե այս թիմի անդամների հետ նախկին հանդիպումներում քննարկվում ու պայմանավորվում էին զարգացման ծրագրերի մասին, ապա այժմ մարզում առաջնահերթությունները փոխվել են։

Մարզպետը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ փաստելով, որ դա բոլոր իրավունքների կոպտագույն խախտում է։

«Ու սա անպատիժ չպետք է թողնել, ուստի մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը նաև ձեր միջոցով կտեղեկանա ու կարձագանքի այս ամենին, որովհետև տեսնում ենք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»,- ասել է Ղուկասյանը։

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր, խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

«Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում»,- նշել է մարզի ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ մարզում, որտեղ որ կա հնարավորություն, պետք է իրականացվեն ներկա գործընկերների հետ նախատեսած այն ծրագրերը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումներում պայմանավորվածություններ կան։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ բացի աջակցության ծրագրերից ու մարզում կոնկրետ գործունեությունից, պատրաստ են հավաքած տեղեկատվությունը, լսած առաջարկներն ու տեղում ստացած ուղերձները փոխանցել իրենց գլխամասային գրասենյակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հաջորդը

Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Մաղթում եմ հարատև խաղաղություն և կայունություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. այս մասին տեղեկացնում…
Դիտել

Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՆ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման…
Դիտել

Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով…
Դիտել

Ընդդիմությունն աննախադեպ շոգ եղանակի պատճառով փոխել է հանրահավաքի օրը

«Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share