Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները

Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները:

2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով:

Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում քննարկել են կտրոնային համակարգի ներդրման հարցը

Հաջորդը

ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

Կաշառք ստանալու դեպքով ձերբակալվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյա և ևս 4 անձ

Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ…
Դիտել

Հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերեւութաբանները տեղեկացնում են, որ Երևանում՝ մարտի 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի…
Դիտել

Մենք ապիկար միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․Աջապահյան

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ…
Դիտել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են, որոնցից 4-ը մարզիկներ են․ նրանք արդեն ժամանել են Հայաստան։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share