Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին։

Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ»  ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկու զինծառայող մարտական գործողությանը չմասնակցելու նպատակով միմյանց առողջությանը վնաս են հասցրել

Հաջորդը

Փետրվարի 12-ին Սուրբ Սարգսի տոնն է

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։…
Դիտել

Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է։ Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը՝ առցացն ասուլիսի ժամանակ անդրադառնալով…
Դիտել

Ձերբակալվել է Արմեն Մարտիրոսյանի վրա հաձակված անձը

«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share