Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրավառությունները կանոնակարգող որոշումն ընդունվեց

Հաջորդը

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

Առնչվող նյութեր
Դիտել

Էլեկտրաէներգիան կթանկանա. ՀԾԿՀ-ն հաստատեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում կայացվեց սպառողների համար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։  էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը կավելանա…
Դիտել

Անցկացվել են ՀՕՊ զորավարժություններ

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Անձնակազմը մարտական վիճակի է…
Դիտել

Լիլիթ Մակունցը Դեյվիդ Վալադաոյին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք

Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share