Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Այսպես, ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն: Նոր օրենքով դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային  նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

Հաջորդը

Երևանում այսօր ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

ՀՀ տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն…
Դիտել

Բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած գումարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստանի բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած 100.000-ական դրամները։ «Քիչ…
Դիտել

Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի բանակ․Ալեքսան Մինասյան (տեսանյութ)

«Ազդագիր» կայքին տված բացառիկ հարցազրույցում Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share