Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:

Մասնավորապես՝

արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ.

հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից.

ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում.

աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին․ Ալեն Սիմոնյան

Հաջորդը

ՌԴ նախագահից որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի…
Դիտել

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ Այս մասին գրում է News IADN-ը: «Hal…
Դիտել

Նվազագույն ամսական աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share