Ստուգորմներ խոշոր խանութներում․ կազմվել են արձանագրություններ

Շաբաթվա սկզբին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում:

Արդյունքում կազմվել է 15 արձանագրություն՝ աշխատակիցների դիմակ չկրելու, պատվաստված չլինելու, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու, ախտահանության մատյանները պատշաճ չվարելու հիմքով։

ՍԱՏՄ -ն հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար իրավիճակը

Հաջորդը

Անձնագրերի հետ կապված ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային…
Դիտել

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝…
Դիտել

Կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share