Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ հայտարարությունը

Հաջորդը

Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է ուղարկել. Ջեյհուն Բայրամով

Առնչվող նյութեր
Դիտել

Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել է…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է բանկերի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share