Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր , իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):

Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:

Նշենք՝ Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտի 13 մեդալով, որից 4-ը՝ ոսկե: Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր տասը մարզիկներն էլ դարձան ԵԱ-ի մեդալակիրներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ

Հաջորդը

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում,…
Դիտել

Տավուշում տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share