Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:

Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:

Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է: 

Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք: Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ  զգացումը: 

Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Հաջորդը

Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու փողոցների խայտառակ պատկերը (լուսանկարներ)

Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, իշխանությունների կողմից իբր տուրիստական կենտրոն համարվող Գյումրին։ Առավոտից երեկո  «տիեզերական» մասշտաբի  ճանապարհաշինության մասին …
Դիտել

Քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին։ Նախարարի…
Դիտել

Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում Ադրբեջանը որևէ մարտական գործողություն չի իրականացնում

Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտական գործողություն չի իրականացվում. այս մասին…
Դիտել

ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը ձերբակալվել է

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share