Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»,- նշված է որոշման մեջ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը: Աշխատանքային խմբի կազմը՝ հավելվածում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել․Սյունիքի մարզպետ

Հաջորդը

Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի բացումը կլինի շուտով

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում տրանսգենդերի սպանության գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ…
Դիտել

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա…
Դիտել

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ին, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 16։00 դրությամբ, Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share