Վարչապետն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

Հաջորդը

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը…
Դիտել

Կայացել են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները

Իտալական «Ռոման» Ամստերդամում մրցեց հոլանդական «Այաքսի» հետ։ Հռոմեական թիմը հաղթեց 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share