Վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող

Ոստիկանության պարզաբանումը ՀՀ ոստիկանապետի կողմից զենքով պարգեւատրումների մասին։

«Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ ոստիկանության պետը «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել»։

Նշենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։

Այսինքն, ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները, կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Իսկ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին

Հաջորդը

Եվրո-2020. օրվա հանդիպումների արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ…
Դիտել

ՌԴ Պն-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

Ռուս զինվորականները Կիևում հարված կհասցնեն ռազմական օբյեկտներին և տեղեկատվական և հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ…
Դիտել

ՀՀ վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share