Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ հանձնառություն կա այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին ընդառաջ.

«Սրա շուրջ է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թե որ քարտեզով՝ պայմանավորվածություն չկա։ Որքանով ինձ է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել ՍՍՀՄ ԶՈւ գլխ․ շտաբի՝ 1975թ. քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության և Հայաստանի կողմից»,- մանրամասնել է նա։

Նախարարի խոսքով՝ ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ՝ 1975թ. քարտեզներով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքներն իրականացնելը Հայաստանի համար ընդունելի է։

Միրզոյանը նաև խորհուրդ է տվել ադրբեջանցիներին․ «Սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր կամ քարտեզներ, որ ձեռնտու են այս կամ այն կողմինմ, այլ՝ որ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 1975թ. քարտեզն է, ուրեմն՝ 1975 թ. քարտեզն է։ Հակառակ պարագայում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումն իրենց ձեռնտու քարտեզների մասին, այդ թվում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանն իրեն համարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որ բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին, և խոսքն այստեղ նույնիսկ մեկ-երկու գյուղի մասին չէ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաշինգտոնի խաղաղության բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է. Բայրամով

Հաջորդը

Օձեր են հայտնաբերվել մի շարք քաղաքներում

Առնչվող նյութեր
Դիտել

«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:…
Դիտել

Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում…
Դիտել

Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share