Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում, հայտնում է ԱԼԻՔ-ը։

«Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ

Հաջորդը

Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ…
Դիտել

Արցախում խաղաղապահներն ուժ գործադրելով բացել են ռազմաբազայի մուտքը․ (տեսանյութ)

Արցախում մի խումբ ակտիվիստներ գիշերվանից շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։ Նրանք հայտարարել են, թե վերահսկելու են խաղաղապահների տեղաշարժը։…
Դիտել

Էդմոն Մարուքյանի ակնկալիքը՝ միջազգային հանրությունից

Միջազգային հանրությունից ակնկալում ենք, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share