Տապալված բլից-կրիգ եւ հալածող պատերազմ

Տեղեկատվական եւ քարոզչական պատերազմը ժամանակակից ռազմական բախումների կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Ցանկացած պատերազմի ժամանակ հակամարտող կողմերը փորձում են իրենց քարոզչամեքենայով սեփական հանրությանը մատուցել ցանկալին, իսկ հակառակորդի կողմի համար՝ բարոյահոգեբանական ծանր հարված հասցնող տեղեկություններ։

Եթե դուրս գանք ռուսական եւ ուկրաինական քարոզչական խառնաշփոթից, ապա կարելի է փաստել մի քանի իրողություն։ Նախ՝ Ռուսաստանին չհաջողվեց բլից-կրիգով վերցնել Կիեւը, իսկ դրա նպատակը Մոսկվան ուներ, հաշվի առնելով ռուսական դեսանտադիվերսիոն խմբերի ներթափանցումը Կիեւ, եւ մայրաքաղաքի ուղղությամբ հուժկու եւ արագ գրոհը։

Հաջորդը, թերեւս այն է, որ չնայած տասնյակ հազարավոր ուկրաինացիներ լքում են երկիրը, այդուամենայնիվ ուկրաինացիները նաեւ համախմբվում են եւ սկսել են՝ «մեկ ազգ, մեկ թշնամի, մեկ նպատակ» սկզբունքով, ռուսներին ներքաշել պարտիզանական պատերազմի մեջ, որը կարող է երկար տեւել։ Իսկ երկար պատերազմը, անկախ արդյունքից, ահավոր մաշեցնող է լինելու Ռուսաստանի համար։

Ռուսաստանը առայժմ չի հրապարակում իր կորուստները, իսկ ուկրաինական կողմից տարածվող տեղեկությունների համաձայն ռուսները բավական մեծ կորուստներ են կրել չհաջողված բլից-կրիգի ընթացքում, չնայած ոորոշ տարածքային առավելություն ձեռք են բերել։ Այս ամենին գումարվում է նաեւ արեւմտյան երկրների սահմանած տնտեսական եւ ֆինանսական խիստ պատժամիջոցերը։ Պատրաստ էր արդյո՞ք Ռուսաստանը ռազմական եւ տնտեսական պարտիզանական այս պատերազմին։ Գուցե պատրաստ են այդ երկրի իշխող վերնախավի անդամները, բայց հավանաբար ոչ շարքային ռուսաստանցիները։ Համենայնդպես այս պատերազմի հետեւանքները հիմնականում զգալու են սվորորական քաղաքացիները։ Արդյո՞ք Ուկրաինայի համար արժեր վճարել այս ծանր գինը, թե՞ սա համեմատաբար փոքր գին է Պուտինի իշխանության փրկության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Հաջորդը

Ռուբլին գահավիժում է

Առնչվող նյութեր
Դիտել

«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար

2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի…
Դիտել

Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին և նրանց երեխաներին

ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում…
Դիտել

Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել,  որ Վերածննդի հրապարակում հնչել են…
Դիտել

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share