Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ:

«Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ:

Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տիգրան Խաչատրյանը եւ Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ տրամադրած ներդրումային ծրագրերը

Հաջորդը

Առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական և հակաօրինական են. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԿՄ բոլոր բաժանմուքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն

«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը…
Դիտել

ԱԱԾ մարմինները հայտնաբերել են ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ…
Դիտել

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական…
Դիտել

Բաքվում ներկայացրել են Արցախում հայտնաբերված «Իսկանդերների» բեկորները

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ներկայացրել է Արցախում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը: Նշվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share