Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։

Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները գոհունակութուն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև հազարամյա բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների, միջպետական մակարդակում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցության առնչությամբ։ Երկուստեք բարձր է գնահատվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծվել ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի իրացման, տարածաշրջանի կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերին: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայակական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքերին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային համապատասխան կառույցների անարգել մուտքի ապահովումը և տեղում անխափան ներգրավումը։

Հանդիպմանը հաջորդել են արտգործնախարարների՝ մամուլի համար հայտարարությունները։

Նույն օրն առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Իրանի դեսպան

Հաջորդը

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց․ Ղազախստանում ՀՀ դեսպանատուն

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները: Այս մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանատան…
Դիտել

Նախնական տվյալով խորհրդարան է անցնում երեք ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների այս պահի դրությամբ ԱԺ…
Դիտել

Քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել ինքնուրույն մոտենալ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share