Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 22 անդամները, որից 4-ը՝ հեռավար:

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է. «Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե չունի նմանօրինակը: Այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի Հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն»:

Համաձայն օրակարգի, նիստի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականին գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի տարեկան հաշվետվության լսումը, որի ընթացքում ներկայացվեցին Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Հաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի տարեկան ֆինանսական և 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Քննարկվեց Հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրության նախագիծը, որոշվեց լրամշակելու նպատակով ստանալ և ամփոփել առաջարկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի հաստատմանը առաջիկա նիստի ընթացքում։ Նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:

«Հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, բոլոր որոշումներն ընդունվեցին միաձայն»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում հայրենիքի զորացման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են հետպատերազմյան խնդիրները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանն անդրադարձ է…
Դիտել

Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչ մի բան չես կարող հարկադրել. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հայաստանի հանրային ռադիոյին Հանրային ռադիո – Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, ողջունում եմ նաև Հայաստանի հանրային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share