Տիգրանաշենում արշալույսները խաղաղ են (տեսանյութ)

Տիգրանաշեն. հայկական մեծ և թուրքական փոքր անցյալով գյուղ Հայաստանում։ 19 քառակուսի կիլոմետր տարածքով գյուղը ժամանակին յուրային էր օտարների մեջ, այսօր՝ օտար յուրայիների մեջ։ Տիգրանաշենը խորհրդային քաղաքականության ականներից մեկն էր։ Հայկական գյուղը սովետները ներառել էին Ադրբեջանի կազմում, թեպետ բոլոր կողմերից շրջապատված էր հայկական տարածքով։ Անկլավ։ Սովետների քաղաքականության ական, որը տեղադրված էր Հայաստանի սրտում՝ հարմար պահի պայթեցնելու համար։ Տիգրանաշենն այսօր դարձել է մեծ քաղաքականության մանրադրամ, սակայն մեծ արժեքով մանրադրամ, որը մեծերի առևտրում ընկել է գետնին։ Տիգրանաշենի նկատմամբ հետարքրքությունն աճեց, երբ օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին երկու երկրների տարածքային ամղջականությունը փոխադարձ ճանաչելու մասին։ Այն տարածքներով, որոնք կային խորհրդային միության քարտեզներում, այսինքն՝ ականներով հանդերձ, ականներ, որոնք միջազգային խոսույթում կոչվում են անկլավ։

Մանրամասները տեսանյութում.

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Հաջորդը

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share