ՏԻՄ ընտրություններ․ Իշխող ուժը պարտվեց Գյումրիում եւ Գորիսում

Երեկա Հայաստանի 9 համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինքը», որը ստացել է 9637 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 7785 ձայն եւ երկրորդն է։

Գյումրու ավագանիում ներկայացված կլինի 5 ուժ: «Բալասանյան» դաշինքը՝ 36․58, ՔՊ-ն՝ 29.56, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60, «Ապրելու երկիրը»՝ 5,65, ՀՀԿ-ն՝ 5․06 տոկոս ձայն։

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18  ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ ընտրություններում հաղթել է Առուշ Առուշանյանը։ Նրա օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 ընտրող։ Գորիսում մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Մեղրիում նախնական տվյալով հաղթել  է «Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացել է ձայների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 32,8 տոկոս, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է Դիլիջանում հաղթանակի մասին։ Ըստ ՔՊ-ի, Դիլիջանում կուսակցությունը ստացել է ձայների 57 տոկոսը։ Դիլիջանում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։

ՔՊ-ն հայտնում է նաև, որ կուսակցությունը 1281 առաջատարն է Տաթև համայնքի ընտրություններում։ Տաթևում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթևոսյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ըստ նախնական արդյունքների հաղթել է նաեւ Տեղ համայնքում։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժը ստացել է 1530 ձայն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարտակերտում իրավիճակը հանգիստ է (տեսանյութ)

Հաջորդը

Գեղարքունիք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ. ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ…
Դիտել

Առաջիկայում Ուրուգվայում կբացվի Հայաստանի դեսպանատունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր» և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share