Տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն ամենայն հավանականությամբ չի իրականանա. Տիգրան Խաչատրյան

2021-ի համար տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն ամենայն հավանականությամբ չի իրականանա, պետությունն այս պահի դրությամբ ակնկալում է, որ ցուցանիշը չի գերազանցի 6 տոկոսը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց 9 ամիսների արդյունքներով, կուտակային ունենք 4,4 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է երկու ոլորտներում արձանագրված դանդաղեցմամբ, առաջին հերթին՝ լեռնահանքային ոլորտում որոշակի կազմակերպություններ արտադրել ու արտահանել են ավելի քիչ, քան ըստ կանխատեսումների պետք է արտադրեին ու արտահանեին, երկրորդ հարցը պայմանավորված է գյուղատնտեսության բնագավառում որոշակի դանդաղեցմամբ»,-ասաց ֆինանսների նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ երեք ամիս առաջ նշել են, որ կանխատեսում են 6,5 տոկոս տնտեսական աճ:

«Հիմա, կարծում ենք, որ դա այդպես չի լինի, 6 տոկոսը չի գերազանցի, բայց հոկտեմբերն էլ ամփոփենք, նոր կկարողանանք ավելի վստահ կանխատեսումների մասին խոսել»,-ասաց Խաչատրյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ-ն 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը որակում է բավականին հավակնոտ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվել է 3978 թեստավորում, 590 մարդ առողջացել է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից…
Դիտել

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share