Տրամադրությունը շատ բարձր է, մարտական. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ` միանալով իրենց պայքարին:

«Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջանական նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն ժողովրդի է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վանեցյանը:

Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանը նշել է.

«Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը խնդրում է քաղաքացիներին հասկանալ իրենց պայքարի էությունը, իմաստը, չտրվել մանիպուլյատիվ պնդումներին, որ սա ներքաղաքական պայքար է:

«Ոչ, այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճապոնիան Կուրիլյան կղզիները կրկին անվանել է «օկուպացված» տարածք

Հաջորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան է ժամանում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոն

Այսօր Երևան կժամանի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ…
Դիտել

Մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, կատարեց իր առջև դրված խնդիրը․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված…
Դիտել

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share