Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը սահմանի, անվտանգության եւ Արցախի հարցերի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է Հայաստանի անվտանգության ապահովման իր պատկերացումներից։

Նա նշել է, որ առաջինը միջազգային հարաբերություններն են եւ այս առումով մեր երկրում կարեւորագաույն խնդիրներից մեկը մեր դիվանագիտության ծառայության էական բարեփոխումներն են։

«Անվտանգության ապահովման առումով շատ կարեւոր են մեր միջազգային հարաբերությունները, մեր տարածաշրջանային հարաբերությունները, շատ կարեւոր են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը։ Մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերության զարգացումը եւ խորացումը ՌԴ-ի հետ»-, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաեւ անդրադարձավ սահմանի խնդրին։

«Այսօր էլ Սոթքից մինչեւ Խոզնավար ընկած հատվածի սահմանային իրավիճակի հետ կապված մենք ամենօրյա շփումների մեջ ենք ՌԴ մեր գործընկերների հետ եւ աշխատում ենք գործնականում իրականացնել այն առաջարկը, որն ըստ էության վերաձեւակերպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ինչի մասին է դա՝ երկու զորքերը հայելային եղանակով վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, այդ հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահներ եւ միջազգային դիտորդներ, այդ թվում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահությունից, ակմ ԵԱՀԿ-ից եւ մենք միջազգային հովանու ներքո սկսելու ենք սահմանի այդ հատվածի դեմարկացիան եւ դելիմիտացիան»-, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չվախենալ դեմարկացիա եւ դելիմիտացիա բառերից, որովհետեւ դեմարկացված եւ դեմիլիտացված սահման նշանակում է պարիսպ մեր երկրի շուրջ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պարիսպը պետք է կառուցենք եւ դա կապ չունի Արցախի հարցի բովանդակային կարգավորման հետ։

«Ինչպես եւ հայտարարվել է բազմիցս, այդ թվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագության կողմից, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել բանակցային գործընթացը ԼՂ հարցի վերջնական եւ համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այստեղ մեր դիրքորոշումները հետեւյլան են, որ այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները ավելի են ամրապնդել այն տեսակետները, որ անջատում հանուն փրկության կիրառելի է հենց Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Մենք հեւեողականորեն միջազգային հարաբերություններում եւ բանակցություններում զարգացնելու ենք այս տրամաբանությունը, այս բանաձեւը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ մեր ազգային երազանքների ի կատար ածմանը հասնելու համար եւ սա է լինելու մեր ճանապարհային քարտեզը այդ ուղղությամբ։»-, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում երկու բնակիչ, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում

Հաջորդը

Եվրո-2020․ Երրորդ օրվա հանդիպումների արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ…
Դիտել

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ՝ կրթության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share