Փլուզման պատճառով տրանսպորտային երթուղիներում կատարվել են ժամանակավոր փոփոխություններ

Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։

Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում.
Լենինգրադյան փ., Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ., «Հաղթանակի» կամուրջ։

Ժամանակավոր փոփոխություն.
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։

Ժամանակավոր փոփոխություն.
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային հ.70 երթուղին՝ նախկինում.
Լենինգրադյան փ. Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ. «Հաղթանակի» կամուրջ։

Ժամանակավոր փոփոխություն.
Լենինգրադյան փ., Հալաբյան փ., Հրազդանի կիրճ, Աթենքի փ., Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ., «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Հետադարձը՝
«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ., Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ., Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով»։

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ պատասխանը ՀԱՊԿ քարտուղարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Սիվիլնեթ»-ի հարցին Հարց. Երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների…
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Արիֆ Բահարուդինին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share