Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Ահ ՆԳ նախարարությունը։

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է այրվել

Հաջորդը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին է ներկայացրել ադրբեջական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին։ «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում…
Դիտել

Հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը բարձրանա. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ։ «Հարգելի…
Դիտել

Վաշինգտոնը հանձնառու է օգնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան Ամերիկյաի ձայնի հայկական ծառայության հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ու այդ ձևաչափի նկատմամբ ամերիկյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share