ՔԿՀ թմրանյութեր, ներնետված փաթեթներ, հեռախոսներ են փորձել ներկրել

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:

Այսպիսով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից խուզարկության է ենթարկվել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կինը: Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ:

Մեկ այլ դեպքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել է կասկածելի բյուրեղանման զանգված:

Նույն քրեակատարողական հիմնարկի՝ խուզարկության ենթարկված խցերից մեկում, կալանավորված անձի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման և դարչնագույն փոշենման զանգվածներ։ Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ երեք ներարկիչներ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։

Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետին։

Արդյունքում՝ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ որպես հանձնուք բերված նվագարկիչը, որի արդյունքում հայտնաբերվել է 9 միկրոդետալ՝ լցված տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մասնաշենքերից մեկի նկուղ իջնող աստիճանների բազրիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել էին կտորով փաթաթված 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցերի թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ՝ բաժանորդային քարտերով, լիցքավորման սարքեր, Smart ժամացույց, խաղաքարտեր, պարաններով ամրացված պարկեր՝ փոխանցումներ կատարելու համար, և տարբեր տեսակի կտրող-ծակող արգելված իրեր:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողերը իրականացրել են խուզարկություն խցերից մեկում: Խուզարկության արդյունքում ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի, որը ըստ նշված խցում պահվող, կալանավորված անձի բանավոր հայտարարության, պատկանում է իրեն:

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թվականի համար Հայաստանը կունենա 4.4 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3…
Դիտել

Այլ առաջարկություն-դիմում մեզ չի ներկայացվել. Խամոյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունը առաջադրելու մասին։  «Հաշվի…
Դիտել

ՀՀ ԱԺ խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորություները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share