Քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և հետաքրքրվել է ընկերության ունեցած հնարավորություններից, առաջարկվող նախագծերից։
Արմեն Սիմոնյանը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու, էլ ավելի զարգացնելու համար կարևոր է հանդիպել ոլորտում փորձ ունեցող ընկերությունների հետ, հաճախ ունենալ նման հանդիպում-քննարկումներ։

«Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ընկերությունը, գործունեության ոլորտները, առաջնահերթ ուղղությունները, իրականացրած ծրագրերը։ Սերգեյ Ժուկովը շեշտել է, որ ցանականում են ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հասկանալու համար դրանց հետագա սպասարկման և զարգացման հնարավորությունները։

Արմեն Սիմոնյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրագործմանը։

Քննարկվել են նաև Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ կարևոր հարցեր ևս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված

Հաջորդը

Գնել Սանոսյանը հետեւել է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքի մարզում մեղվի խայթոցի պատճառով 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում

Հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share